Հաքան Ֆիդանը և Բլինքենը կքննարկեն տարածաշրջանային խնդիրները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում դիվանագետները կքննարկեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը և տարածաշրջանային խնդիրներ։
Սպասվում է, որ Բլինքենն ու Ֆիդանը մտքեր կփոխանակեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Բլինքենն այցելել է Հորդանան, որտեղ հանդիպել է արաբական մի քանի երկրների արտգործնախարարների հետ՝ քննարկելու Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Добавить комментарий