Опубликовано A.Gevorgyan -
jsusjs

Ադրբեջանի նախագահը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր, կարևորվել են միջկառավարական հանձնաժողովի նիստի շտապ անցկացումը, փորձի փոխանակման և ականազերծման ոլորտում համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին։

Ընդգծվել է, որ Խորվաթիան՝ որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, մշտապես աջակցում է այդ կառույցների հետ Ադրբեջանի համագործակցությանը։

Նշենք, որ Ադրբեջանը Խորվաթիայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել օկուպացված Արցախի տարածքների ականազերծման համար հատուկ սարքավորումների տրամադրման համար։

 

Добавить комментарий