Բելառուսի ԱԳ նախարարը կժամանի Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը նոյեմբերի 7-8-ը կայցելի Թուրքիա:
Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հաքան Ֆիդանը կհանդիպի գործընկերոջ հետ և կքննարկի տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ հարաբերությունները:
Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը նախատեսում է մասնակցել նաև «Թուրքիա-Բելառուս խառը տնտեսության հանձնաժողովի» 11-րդ գումարման ժողովին:
Добавить комментарий