«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն վարել Թուրքիայի հետ»․ Հունաստանի ԱԳ նախարար
Հունական «To Vima» թերթին տված հարցազրույցում Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ Աթենքը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Նա հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լավ մթնոլորտ է ձեռք բերվել, և քայլ առ քայլ առաջընթաց է նկատվում։
«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ: Մենք կարծում ենք, որ իներցիան վեճերը լուծելու միջոց չէ: Երկխոսության հիմք կա, որը կհանգեցնի փոխշահավետ համաձայնությունների: Քաղաքացիական պաշտպանությունը, միգրացիոն քաղաքականությունը և զբոսաշրջությունն այն ոլորտներն են, որտեղ կարելի է ձեռք բերել դրական պայմանավորվածություններ»,- հայտնել է Հունաստանի ԱԳ նախարարը։
Добавить комментарий