Հայաստանը դեռ չի հանձնել 8 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ
Նոյեմբերի 8-ի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, խեղաթյուրելով իրականությունը, նշվել է, որ Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները խոչընդոտելու ուղին՝ շարունակելով ռազմաքաղաքական ու ականային սադրանքները, սպառնում է խաղաղության գործընթացին, խոչընդոտում է տարածաշրջանի վերականգնման ու վերակառուցման աշխատանքները։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը։
«Միևնույն ժամանակ, հայկական կողմը, հակառակ իր պարտավորություններին, ոչ միայն դուրս չի բերել հայկական զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցություն տրամադրել ու չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների ապօրինի տեղափոխումը»,- նշված է հայտարարության մեջ։
Ի հավելումն` ասվում է, որ իբրև Հայաստանն Ադրբեջանին չի հանձնել նաև «ադրբեջանական» 8 գյուղեր։
#Դետքի_հետագծով
Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անկլավ գոյություն չունի։ ՀՀ տարածքն իր ամբողջականության մեջ փաստացի մեր ինքնիշխան տարածքն է, ինչն ապացուցվում է ոչ միայն պատմական օրինականությամբ, այլև մեր հայկական ներկայությամբ։
Ադրբեջանական կողմի հայտարարություններից և մամուլի հրապարակումներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը հավակնում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիսայրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերին և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենին։
Добавить комментарий