Опубликовано detq-editor -
hgkhufgkugl

Թյուրքական պետությունները ԶԼՄ-ների ոլորտում «նոր միություն» են ստեղծում

Թյուրքական պետությունների գլխավոր քարտուղար Օմուրալիևը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների լրատվական գործակալությունները նոր միություն կստեղծեն` նպատակ ունենալով համատեղ պայքար մղելու «ապատեղեկատվության և կեղծ լուրերի» դեմ: Այս մասին հայտնել է թուրքական «TRT haber»-ը։

Ակնկալվում է, որ Թյուրքական լրատվական գործակալությունների գագաթնաժողովի արդյունքում կստորագրվի համաձայնագիր Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի պետական լրատվական գործակալությունների միջև։

#Դետքի_հետագծով

Ակնհայտ է, որ Թուրքիան տարբեր ոլորտներում շարունակում է ամրապնդել իր հարաբերությունները թյուրքալեզու պետությունների հետ, այդ թվում` տեղեկատվական դաշտում։

 

Добавить комментарий