Опубликовано detq-editor -
gysfroesaytpa

էրդողանը կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը կմեկնի Ուզբեկստան` մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն ժամանակակից «Մետաքսի ճանապարհի» ակտիվացման համար անհրաժեշտ համագործակցությունները, ինչպես նաև Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք «Միջին միջանցքի» ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերջին զարգացումները։

Օրակարգային հարցերից է այն փուլը, որում գտնվում է «Զանգեզուրի միջանցքը», որն ուղղակի «ցամաքային կապ է ստեղծելու տարածաշրջանի և Թուրքիայի միջև»։

#Դետքի_հետագծով

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ներկայացվում է տնտեսական քողի ներքո, Թուրքիայի համար ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն։

 

 

Добавить комментарий