Опубликовано detq-editor -
Ուկրաինայում ռուսական հրթիռը հարվածել է բնակելի շենքի

Ուկրաինայում ռուսական հրթիռը հարվածել է բնակելի շենքի

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Դոնեցկի մարզային վարչության ղեկավար Պավել Կիրիլենկոյի տելեգրամյան ալիքի գրառմանը, հայտնում է, որ առնվազն 3 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Կրամատորսկի կենտրոնում գտնվող բնակելի շենքին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով։

Կիրիլենկոն գրել է․ «Երկու ժամ առաջ ռուս օկուպանտները հրթիռակոծել են քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքը և ավերել այն։ Փրկարարները, իրավապահները, կոմունալ ծառայությունները տեղում աշխատում են՝ մաքրելով ավերված տան փլատակները․ դրանց տակ կարող են մարդիկ լինել»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Կրամատորսկի հրթիռակոծմանը՝ տելեգրամյան ալիքում գրելով․ «Բնակելի շենք, հրթիռային հարված, խաղաղ բնակիչներ են զոհվել և փլատակների տակ են։ Սա պատմության կրկնություն չէ, մեր երկրի կյանքի առօրյա իրականությունն է։ Երկիր, որը տարածքային առումով սահմանակից է բացարձակ չարիքին։ Մեր երկիրը պետք է հաղթի դրան, որ զրոյի հասցնի նման ողբերգությունների կրկնության հավանականությունը»։

 

Добавить комментарий