Опубликовано D.Guyumjyan -
դետք

Աբդոլլահիանն ընդգծել է Իսրայելին զինաթափելու նպատակով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Իսրայելին զինաթափելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Աբդոլլահիանը շեշտել է, որ ատոմային ռումբերի կիրառման վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները վկայում են դիմադրության դեմ պայքարում ռեժիմի իրական պարտության մասին։ 

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ ու կայուն գործողություններ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս ապարտեիդի ռեժիմը: Վաղն ուշ կլինի»,- գրել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը։

#Դետքի_հետագծով

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում օգտագործում է բազմաթիվ արգելված զինատեսակներ, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Սա անհանգստացնում է Իրանին, որը ձգտում է ամեն կերպ կանխել Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի ամբողջական իշխանության հաստատումը։

Добавить комментарий