Ադրբեջանը բարձրացնում է զինծառայողների ու սահմանապահների աշխատավարձերը
Ադրբեջանում կբարձրացվեն պետական սահմանային ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձերը։
Ըստ «Report»-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ կապակցությամբ համապատասխան հրամանագիր է ստորագրել։
Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով։
Նախարարների կաբինետը պետք է լուծի հրամանագրից բխող հարցերը, իսկ Պետական սահմանային ծառայությունը և Ֆինանսների նախարարությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն հրամանագրից բխող հարցերը լուծելու համար։
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Добавить комментарий