Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանցիները զորահանդես կանցկացնեն Ստեփանակերտում

Ադրբեջանցիները զորահանդես կանցկացնեն Ստեփանակերտում

Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված «Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրվան»։

Ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ցուցադրել է զորահանդեսի նախապատրաստման տեսանյութերը և լուսանկարները։

Զորահանդեսին հանդիսավոր երթ կանցկացնեն ադրբեջանական զինուժի տարբեր ճյուղերի ստորաբաժանումները։

Ադրբեջանում նոյեմբերի 8-ը նշվում է որպես «2020 թվականի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում 44-օրյա հաղթանակի օր»։

Նմանօրինակ զորահանդես է նախատեսված նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Добавить комментарий