Բաքուն պատմության դպրոցական քննության հարցերի մեջ ներառել է «Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն» թեման
Ադրբեջանի պետական քննական կոմիտեն տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա ռազմական գործողությունները կընդգրկվեն քննական թեստերի մեջ։
«2024 թ. հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտները ներկայիս դասագրքերով չեն ստացել տեղեկություններ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում (խմբ․) իրականացված «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մասին»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ հաշվի առնելով հարցի լրջությունը՝ 2024 թվականին 2-րդ և 3-րդ մասնագիտությունների խմբերի պատմության ընդունելության քննությունը հանձնելու համար կընդգրկվի նաև «ադրբեջանական բանակի իրականացրած տեղական հակաահաբեկչական միջոցառումների» թեման:
Նյութերը կտպագրվեն նաև «Դիմորդ» ամսագրի 2-րդ համարում։
Добавить комментарий