Опубликовано detq-editor -
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ ԱՄՆ նոր սահմանափակումների տակ են հայտնվել 10 ֆիզիկական անձ և 12 ընկերություն։ Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են՝ ըստ 2021-ի ապրիլին ստորագրված ԱՄՆ վարչակազմի հրամանագրի։

Ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն չորեքշաբթի ասել է․ «ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար իր վստահված անձանց օգտագործելու Ռուսաստանի հուսահատ փորձերը ցույց են տալիս, որ պատժամիջոցները ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար շատ ավելի դժվար և թանկ են դարձրել Պուտինի ռազմական մեքենայի մատակարարումը»։

ԱՄՆ ֆիննախի փաստաթղթով՝ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի, Սինգապուրի, Կիպրոսի, Լատվիայի, Իսրայելի և Ուզբեկստանի քաղաքացիների, ինչպես նաև Բուլղարիայի, Լատվիայի, Սինգապուրի, Իսրայելի և Կիպրոսի ընկերությունների նկատմամբ։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության՝ անցած տարվա ընթացքում օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 100 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք «զբաղված են Ռուսաստանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը շրջանցելու գործունեությամբ»:

 

Добавить комментарий