Թուրքիան և Ադրբեջանը համատեղ քայլեր կձեռնարկեն Հարավային Կովկասում խաղաղության համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր շնորհավորական նամակում անդրադարձել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Նամակում Էրդողանի խոսքից անմասն չի մնացել անձի պաշտամունքին նմանվող Ալիևի անձի գովքը։
«Այս տարվա սեպտեմբերին Ղարաբաղում Ձեր իրականացրած հակաահաբեկչական գործողությունը պսակեց Ձեր բարձր հրամանատարության մեծ, քրտնաջան աշխատանքով և նվիրումով ձեռք բերված այս բացառիկ հաղթանակը։ Ադրբեջանի դրոշը, որն անձամբ բարձրացրել է Ձերդ Գերազանցությունը, մեծ ուրախության և երջանկության աղբյուր է դարձել Թուրքիայի Հանրապետության և թյուրքական ամբողջ աշխարհի համար»,- ասել է Էրդողանը։
Երկու երկրների խաղաղության և կայունության համար Թուրքիայի ղեկավարը կարևորել է արտաքին քաղաքականության մեջ միասին տարվող աշխատանքները և «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը։
«Մեր երկրների խաղաղությունն ու կայունությունը, որոնք հիմնված են եղբայրության և միասնական դաշինքի վրա մարմնավորված են «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ։ Միասնական քայլերի շնորհիվ կաշխատենք Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Добавить комментарий