Опубликовано A.Gevorgyan -
hsywusj

Եթե ​​Հայաստանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, հնարավոր է խաղաղություն․ Էմիրբեյով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է, եթե Հայաստանը ցուցաբերի կառուցողական դիրքորոշում»,- իտալական «Adnkronos» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իտալիայում աշխատանքային այցով գտնվող՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Մի կողմից խոսում են գործընթացն ավարտելու ցանկության, խաղաղության պայմանագրի վրա աշխատելու մասին, մյուս կողմից դիվանագիտական ​​պատերազմ են սկսել Ադրբեջանի դեմ»,- խեղաթյուրելով իրականությունը՝ նշել է Էմիրբեյովը։ 

Նա լիովին անհիմն է համարել էթնիկ զտումների և ցեղասպանության մասին հայկական կողմի պնդումները, մեղադրել է Երևանին այդ պնդումների համար և ընդգծել, որ տվյալ տարածաշրջանում առկա փաստերը ճիշտ հակառակն են ցույց տալիս։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն օգտագործում է գրեթե բոլոր հարթակները՝ կեղծելու և խեղաթյուրելու իրականությունն ու ներկայացնելու այն դրույթները, որոնց քարոզչությամբ զբաղվում է պետական մակարդակով։ 

Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախից Հայաստանի Հանրապետություն է բռնի տեղափոխվել ավելի քան 100․000 մարդ։ Եվ այս փաստերի առկայությամբ Ադրբեջանը հայտարարում է, որ դրանք ընդամենը հակաահաբեկչական գործողություններ էին։ Նշենք, որ այդ գործողությունների արդյունքում տուժել են նաև քաղաքացիական անձինք։ 

 

Добавить комментарий