Опубликовано detq-editor -
dyhdtyu

Մենք կներդնենք բոլոր ջանքերը ՀԿԹՀ իրավունքների պաշտպանության համար․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի նիստից վերադառնալու ճանապարհին անդրադարձել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շուրջ տիրող իրավիճակին:

Նա նշել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն աշխարհում ճանաչելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:  

Ֆիդանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են ամեն ինչ անել վերջինիս գոյությունը և շարունակականությունը պահպանելու համար։

«Որպես թուրքական դիվանագիտություն՝ մենք շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել կղզում թուրքական համայնքի իրավունքները պաշտպանելու և թուրքական պետությունը ճանաչելու համար»,- ասել է նա:

Թուրք դիվանագետը նաև շեշտել է, որ չնայած ճանապարհի երկար ու դժվար լինելուն՝ կանգառ չի լինելու:

«Այդ հարցում հոգնել չկա»,- եզրափակել է Ֆիդանը։ 

Добавить комментарий