Опубликовано detq-editor -
Լեհաստանը մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը

Լեհաստանը մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը

Լեհաստանը մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը

Լեհաստանը ծրագրում է բարձրացնել երկրի պաշտպանության ծախսերը՝ հասցնելով մինչև ՀՆԱ-ի 4%-ի,
երկուշաբթի հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
«Ուկրաինայի պատերազմը ստիպել է մեզ ավելի արագ զինվել, այդ իսկ պատճառով մենք աննախադեպ
ջանքեր կգործադրենք»,- լրագրողներին ասել է Մորավիեցկին։
Նա ասել է, որ պաշտպանական ծախսերի բարձրացումը մինչև իրենց նոր «թիրախը» «կարող է նշանակել,
որ դա կդառնա ամենաբարձր տոկոսը ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շարքում»:
Լեհաստանը 2022 թվականին իր ՀՆԱ-ի 2․4%-ը ծախսել է ռազմական ոլորտում․ դա երրորդ ամենաբարձր
տոկոսն է ՆԱՏՕ-ի երկրների շարքում: ԱՄՆ-ն պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 3․47%-ը՝ 822
մլրդ դոլար։

Մինչև 2035 թվականը Վարշավան ծրագրում է 100 միլիարդ դոլար ծախսել ռազմական ոլորտում: Երկիրն
արդեն 10 միլիարդ դոլար է ծախսել՝ ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից տանկեր, հաուբիցներ և առաջադեմ
հրթիռային համակարգերի սպառազինություն ձեռք բերելով:
Վերջին ամիսներին Լեհաստանը զենքի մատակարարման մի շարք գործարքներ է ստորագրել, որպեսզի
բարձրացնի իր պաշտպանական կարողությունները:
Նախատեսվում է բանակում ծառայող պրոֆեսիոնալ զինվորների թիվը հասցնել մինչև 250․000-ի, իսկ
անձնակազմը՝ 50․000-ի՝ դարձնելով այն ԵՄ-ի ամենամեծ ցամաքային բանակը: Երկիրն այսօր ունի ԵՄ
ամենամեծ բանակը՝ մոտ 200․000 զինվոր ծառայության մեջ:
Պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը վերջերս ասել է, որ Վարշավայի նպատակն է Լեհաստանի
զինված ուժերում զինվորների թիվը հասցնել 300․000-ի, որից 250․000-ը՝ պրոֆեսիոնալ զինվորներ,
տարածքային պաշտպանության ուժերի (WOT) կամավորների թիվը՝ 50․000-ի:
Լեհաստանն այժմ ունի մոտ 36․000 WOT զորքեր և շուրջ 128․000 տարբեր կազմավորումների
զինվորներ։

Добавить комментарий