Опубликовано A.Gevorgyan -
Gin

Մեր հիմնական նպատակը Գազայում հրադադարի հաստատումն է. Էրդողան

«Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը հրադադարի հասնելու համար»,- Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս   ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նա ասել է, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է այս հարցի շուրջ միջազգային բոլոր հարթակներում։

«Մենք առավելագույնս օգտագործում ենք դիվանագիտությունը՝ հրադադար ապահովելու համար։ Մենք նախատեսում ենք հրադադարից հետո ձեռնարկվելիք քայլերը. պատրաստում ենք ուժեղ և տևական խաղաղություն հաստատելու բանաձևեր»,- նշել է Էրդողանը։ 

 

 

Добавить комментарий