Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Գալուզին

Մոսկվան հաստատում է, որ պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, կտեղեկացնենք»,- ասել է նա։

Добавить комментарий