Опубликовано detq-editor -
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել զորավարժությունները

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել զորավարժությունները

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել զորավարժությունները

«The Korea Herald»-ը տեղեկացնում է, որ երեքշաբթի Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել
են ընդլայնել և ուժեղացնել համատեղ զորավարժությունները և մարզումները, որի նպատակը Հյուսիսային
Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքներին դիմակայելն ու Կորեական թերակղզում ուժի միջոցով
խաղաղություն ձեռք բերելն է:
ԱՄՆ պաշտպանության ղեկավարը խոստացել է ուժեղացնել ԱՄՆ ռազմավարական միջոցների՝ «F-22»-
ների, «F-35»-երի և միջուկային ավիակիրների տեղակայումը Հարավային Կորեայում, որպեսզի ուժեղացնի
Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ընդլայնված զսպումը: 
«Լլոյդ Օսթինը և ես պայմանավորվեցինք ավելի ընդլայնել և ամրապնդել համատեղ զորավարժությունների
և վարժանքների ծավալն ու մակարդակը, որ Կորեական թերակղզում ուժի միջոցով խաղաղություն
հաստատվի»,- ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սափը:
Երկու երկրները նաև պայմանավորվել են ընդլայնել համակցված դաշտային վարժանքները և իրականացնել
լայնածավալ համատեղ կրակային ցուցադրություն։
Օսթինը և Լին պարտավորվել են ձեռնարկել հատուկ միջոցներ՝ բարձրացնելու ԱՄՆ-ի ընդլայնված զսպման
կենսունակությունը, ինչն ԱՄՆ-ի պարտավորությունն է, այն է՝ զսպել կամ արձագանքել հարկադրանքին և
արտաքին հարձակումներին ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների վրա իր ռազմական
հնարավորությունների ողջ տիրույթով, ներառյալ միջուկային զենքը։
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Օսթինը բազմիցս ընդգծել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունն
ընդլայնված զսպման գործողություններին, քանի որ Հարավային Կորեան ձգտում է ավելի ուժեղացված
միջուկային երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից․ «Կորեայի պաշտպանության հարցում ԱՄՆ-ի հանձնառությունը
երկաթյա է»:

Добавить комментарий