Опубликовано H.Minasyan -
Տեղի է ունեցել Թուրքիա-Հունաստան ռազմական վստահության բարձրացման 4-րդ հանդիպումը

Տեղի է ունեցել Թուրքիա-Հունաստան ռազմական վստահության բարձրացման 4-րդ հանդիպումը

Մոտ չորս տարի անց Թուրքիայի և Հունաստանի միջև երկարատև դադարեցված ռազմական վստահության ամրապնդման միջոցառումները վերսկսվել են. դա նշանակալից քայլ է երկու ժողովուրդների միջև պատմական ծովային վեճերը մեղմելու ուղղությամբ:

Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական վստահության բարձրացման նպատակով իրականացվող հանդիպումը 4-րդն է: Երկու երկրների միջև նման ձևաչափով 1-ին հանդիպումը տեղի է ունեցել 2010-ին Հունաստանում, 2-րդը՝ Թուրքիայում, 3-րդը՝ 2020-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:  Չորրորդ հանդիպումը կայացել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որին մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակություններ, ինչպես նաև քաղաքացիական պաշտոնյաներ։

Ըստ Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրության՝ քննարկումները կենտրոնացել են Էգեյան ծովի տարածաշրջանում իրականացվելիք վճռորոշ միջոցառումների վրա, որոնք երկար ժամանակ վեճերի առիթ են դարձել: Հիմնական կետերից են եղել ռազմանավերի միջև անվտանգության հեռավորության սահմանումը, ռազմանավերի վրայով կործանիչների ցածր բարձրության վրա թռիչքների կանխումը և ռազմածովային նավերի վտանգավոր զորավարժություններից խուսափումը:

Добавить комментарий