Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար (վարչապետ) շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահմանի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA-ի թուրքական թղթակիցը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Բացի դրանից՝ անդրադարձ է եղել Ռիադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովում ընդունված որոշումների շարունակման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողություններին։
Добавить комментарий