Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իսրայելի բանակը շրջապատել է Գազայի խոշորագույն հիվանդանոցը

Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող մարտական գործողությունները շարունակվում են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։  

Հաղորդվում է, որ առավել կատաղի մարտերը ծավալվել են Գազայի ամենամեծ հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի շրջակայքում։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ալ-Շիֆա հիվանդանոցն Իսրայելի զինված ուժերի գլխավոր թիրախներից մեկն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել հիվանդանոցի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ «Ցավոք սրտի, զոհերի թիվն այս բուժհաստատության հիվանդների շրջանում աճել է։ Աշխարհը չի կարող լուռ մնալ մի իրավիճակում, երբ որպես անվտանգ ապաստան նախատեսված հիվանդանոցները վերածվում են մահվան, ավերածությունների և հուսահատության վայրերի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

#Դետքի_հետագծով  

Իսրայելի զինված ուժերն առավելագույն ճնշում են գործադրում Գազայի հատվածի ուղղությամբ՝ շրջանն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու համար։ Ներկայումս ռազմական գործողությունների թատերաբեմ է դարձել Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքը, որն ինտենսիվորեն ռմբակոծությունների է ենթարկվում։

 

Добавить комментарий