Опубликовано H.Andreasyan -

Նախագիծը թույլ է տալիս 27 տարին լրացած անձանց վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվելու քրեական պատասխանատվությունից, գրում է «NEWS.am»-ը։

«Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության  դիմաց»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատգամավորը՝ նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով:

Նա ասաց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում. «Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Այս նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Պատգամավորն ասաց, թե նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին. «Սակայն ՊՆ-ի պաշտոնական կարծիքը և առաջարկները դեռևս չեն ստացվել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий