Опубликовано G.Avetisyan -
87453

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը չի պայմանավորվել արտատարածքային միջանցք տրամադրել․ Եղոյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կետով հստակ է, որ որևէ համաձայնությամբ և հայտարարությամբ Հայաստանը չի պայմանավորվել որևէ պետության տրամադրել արտատարածքային միջանցք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը։

«ՀՀ ամբողջ տարածքում գործում է ՀՀ իրավազորությունը, դա հայտարարություն է, ոչ թե ԱԺ միջպետական համաձայնագիր, որ հետ կանչվի»,- ասաց նա։

Մեկնաբանելով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը, որտեղ նշվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ մարմինները՝ Եղոյանը ընդգծեց․ «Դա մի բան է, որ կարող է այլ բաներ ենթադրել, բայց ոչ հաստատ արտատարածքային միջանցք։ Թե դրանից զատ ինչ է ենթադրում, քննարկվում է միջկառավարական հանձնաժողովներում»։

 

Добавить комментарий