Ուկրաինան ինքնուրույն կորոշի խաղաղության պայմանները. Ստոլտենբերգ
Ուկրաինան ինքը կորոշի, թե ինչ պայմաններով է բանակցելու և խաղաղության համաձայնագիր կնքելու, իսկ դաշնակիցները պետք է շարունակեն աջակցությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստի մեկնարկից առաջ:
«Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ պայմաններն են ընդունելի բանակցությունների համար, և, ինչն ավելի կարևոր է, թե որ պայմաններն են ընդունելի համաձայնագրի համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պատասխանատվությունն Ուկրաինային աջակցելն է»,- ասել է Ստոլտենբերգը։
Նիստում քննարկվելու են ստորջրյա ենթակառուցվածքների և Ուկրաինայի պաշտպանության թեմաները։
Добавить комментарий