Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Շարունակվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Այցի շրջանակում Հասանովը հանդիպել է Պակիստանի ավիացիոն համալիրի նախագահ, օդային փոխմարշալ Նադիմ Աքթար Խանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ու Պակիստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Ադրբեջան-Պակիստան ռազմական պաշտպանության համագործակցությունը, շնորհիվ համատեղ անցկացվող ռազմական զորավարժությունների, պաշտպանական արդյունաբերության համագործակցության, ռազմական տեխնիկայի զարգացման, գնալով խորանում է, և Պակիստանը շարունակում է Ադրբեջանի մշտական դաշնակիցը մնալ։
Добавить комментарий