Աբդոլլահիանը Գազայում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ բանակցություններ կվարի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Ժնև՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարը վերջին հինգ շաբաթվա ընթացքում մեկնել է տարբեր երկրներ՝ պաղեստինյան հիմնախնդրին հետամուտ լինելու և Գազայի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու նպատակով։ Նա մեկնել է Իրաք, Սիրիա, Լիբանան, Կատար, Սաուդյան Արաբիա և Թուրքիա, ինչպես նաև այս հարցի առնչությամբ բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացրել իսլամական երկրների հետ։
Աբդոլլահիանը Ժնևում բանակցություններ կվարի Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու ծրագրերի վերաբերյալ` ներկայացնելով Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը։
Իրանի ԱԳՆ-ից հայտնում են, որ պաշտոնական Թեհրանն ակտիվացրել է ներքին մակարդակով ջանքերը՝ Պաղեստինին աջակցելու համար։
#Դետքի_հետագծով
Իսրայելը վերջին շրջանում մեծացրել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը՝ նպատակ ունենալով Գազայի հատվածն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնելու։ Սա բնականաբար անհանգստացնում է իրանական կողմին, որն այս հակամարտությունում աջակցում է Պաղեստինին։
Добавить комментарий