Опубликовано D.Guyumjyan -
դետք

Կիևին օգնության տրամադրումը բարդանում է․ Բայդենի խորհրդական

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Սպիտակ տունն ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի հետ Ուկրաինային հետագա աջակցության մեխանիզմ մշակելու ուղղությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»։

Սալիվանը միևնույն ժամանակ հայտնել է, որ Ուկրաինային օգնության տրամադրումը բարդանում է։ Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայի համար Ջո Բայդենի առաջարկած խոշոր բյուջետային հատկացումները չհաստատվեն, ապա ԱՄՆ ազգային շահերին լուրջ վնաս կհասցվի:

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև Գազայի հատվածի շուրջ զարգացումներին: Նրա խոսքով՝ Իսրայելը կիսում է Բայդենի վարչակազմի տեսակետն այն մասին, որ Գազայի հիվանդանոցները չպետք է հարձակման ենթարկվեն, և պատրաստ է վառելիք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի դրանք շարունակեն աշխատանքը:

Սալիվանը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում մարդասիրական դադարները կհաճախակիանան՝ մարդկանց ազատ տեղաշարժի և գերիների հարցը լուծելու համար, որոնց թվում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ:

#Դետքի_հետագծով

Գազայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ներկայումս Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության տրամադրումը զգալիորեն բարդացել է։ Սա արևմտյան երկրների շրջանում մտահոգություններ է առաջացրել, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են օգտվել իրավիճակից և ռազմաճակատում հաջողություններ արձանագրել։

Добавить комментарий