ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը կքննարկվի վաղը
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 16-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
Հանձնաժողովը նիստում կքննարկի նաև միջազգային որոշ համաձայնագրերի վերաբերյալ օրենսդրական առաջարկներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը ստորագրել և այն խորհրդարան է ներկայացրել հոկտեմբերի 23-ին։
Добавить комментарий