Հայաստանը ձգձգում է «խաղաղության» պայմանագրի իր տարբերակը. Հաջիև
«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ ձգձգում է խաղաղության պայմանագրի հետ կապված փաստաթղթի իր տարբերակը»,- X (նախկինում՝ «Թվիթեր») սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5-րդ փոփոխված տարբերակը՝ հույս ունենալով, որ Հայաստանի պատասխանը շուտով կներկայացվի։
«Չնայած հանրության կողմից այն հայտարարություններին, որ մինչ այս տարվա վերջ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել, Հայաստանն արդեն 2 ամսից ավելի է` ուշացնում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը… Գնդակը Հայաստանի դաշտում է»,- գրել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը պետական մակարդակով բարձրաձայնում է «խաղաղության» պայմանագրի մասին` զուգահեռաբար զինվելով և անկայունություն հրահրելով։
Ադրբեջանի քաղաքական տրամաբանության համաձայն՝ թշնամի պետության ղեկավարը խաղաղության պայմանագրի անվան ներքո պահանջում է ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ վերահսկողություն։
Добавить комментарий