Հայաստանը Ղարաբաղի պատերազմով իր դասը ստացավ, նստեց տեղը. Էրդողան
Տարիներ շարունակ Հայաստանը երազանքներ ուներ մեր տարածքի նկատմամբ։ Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են նման հիմարություններ փորձում անել։ Այս մասին այսօր իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Որպես թուրք ազգ` եթե մենք ուզում ենք ազատ, արժանապատիվ ու խաղաղ ապրել այս հողի վրա, պարտավոր ենք ուժեղ լինել… Մեր հայրենիքի նկատմամբ նողկալի մտադրություններ կրող շրջանակները, որքան էլ զգույշ գործեն, ինչ-որ կերպ բացահայտում են իրենց: Տարիներ շարունակ Հայաստանը երազանքներ ուներ մեր տարածքների նկատմամբ։ Հայաստանը դասեր քաղեց Ղարաբաղյան պատերազմից և նստեց իր տեղում։ Այժմ Իսրայելի կառավարիչները սկսել են նման հիմարություններ արտահայտել։ Թող նրանք չզարմանան, որ, ինչպես հազարավոր տարիներ նման անթիվ երազանքներ, այս ամենն էլ կավարտվի հիասթափությամբ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
#Դետքի_հետագծով
Տարածաշրջանում արժանապատիվ ու խաղաղ ապրելու համար պետք է լինել ուժեղ։ Սա այն պարզ իրականությունն է, որը գիտակցում են Հայաստանի «հարևան» պետությունները։
Միայն պետականամետ գործելու և ազգային գիտակցության շնորհիվ Հայաստանը կվերականգնի իր դիրքերը տարածաշրջանում և ձեռնամուխ կլինի Արցախի վերաազատագրմանը։
Добавить комментарий