Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն ԱՄԷ-ում ծանոթացել է իտալական ռազմական տեխնիկային, սպառազինությանը
Արաբական Միացյալ Էմիրություններում այցով գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը «Dubai Airshow-2023» միջազգային ցուցահանդեսում ծանոթացել է իտալական «Լեոնարդո» ընկերության արտադրած սպառազինությանը և ռազմական տեխնիկային։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ընկերության ղեկավարի հետ հանդիպմանը հատուկ ընդգծվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Добавить комментарий