Опубликовано A.Muradyan -
bbcnm

«Զանգեզուրի միջանցքի» համար Ադրբեջանի հետ սերտորեն աշխատում ենք. թուրք նախարար

Զանգեզուրը կմիավորի թյուրքական աշխարհը։ Այս մասին Կովսականում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 7-րդ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Ուրալօղլուն նշել է, որ Զանգեզուրի կապուղու շնորհիվ նոր հնարավորություններ են առաջ եկել, և այդ միացումը կենսական նշանակություն ունի Կովկասում կարգավորման համար։

«Հավատում եմ, որ Զանգեզուրի կապուղու կյանքի կոչումը, որն ուղղակի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն է ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ողջ թյուրքական աշխարհը կապակցող կարևոր քայլ է լինելու։ Ադրբեջանի հետ սերտորեն աշխատում ենք, որպեսզի պահ առաջ ավարտին հասցվի այս գիծն իր միացումներով, որից օգտվելու են տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է թուրք նախարարը։


#Դետքի_հետագծով 

Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնում է «ուղղակի» հաղորդակցության համատեքստում, այնինչ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ունի ռազմաքաղաքական կարևոր նշանակություն։

Ադրբեջանն ավելի քան հարյուր տարի առաջ ստեղծվել է Թուրքիայի կողմից որպես պլացդարմ՝ երկարատև հեռանկարում Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ կապվելու համար։

Добавить комментарий