Опубликовано H.Minasyan -
Fun

Բաքուն անհիմն և անընդունելի է համարում Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անհիմն և անընդունելի է անվանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովի լսումների ժամանակ արված միակողմանի և կողմնակալ հայտարարությունները։

Ըստ «Report»-ի՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեկնաբանության մեջ նշվում է, որ պաշտոնական Բաքուն լսումներն ու հայտարարությունները համարում է հարված Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։

«Ադրբեջանին առաջադրված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Добавить комментарий