
ՀՀ-ի և Արցախի դեմ ագրեսիաների և ցեղասպանության համար Ադրբեջանը վճարում է առաջին գործնական գինը. Արտակ Բեգլարյան
Հաճելի է տեսնել, որ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը վերացնում է 907-րդ հոդվածից հրաժարվելու և Ադրբեջանին առնվազն 2 տարով ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահի լիազորությունները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջին գործնական գինը, որ Ադրբեջանը վճարում է Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած ագրեսիաների և ցեղասպանության համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, ըստ որի՝ արգելվում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, որը ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանն ուղիղ օժանդակություն ցուցաբերել։
Добавить комментарий