Թուրքիայում ադրբեջանական հատուկջոկատայինների մասնակցությամբ միջազգային վարժանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը

Թուրքիայում ադրբեջանական հատուկջոկատայինների մասնակցությամբ միջազգային վարժանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը

Ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանի ռազմածովային ուժերի ծովային հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը կմասնակցի «Արևելյան Միջերկրական ծով-2023» միջազգային զորավարժությանը:

Այն նախատեսված է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության պլանով:

Թուրքիայի Մարմարիս քաղաքում ադրբեջանական հատուկջոկատայինների մասնակցությամբ միջազգային վարժանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, զորավարժությունների մասնակիցներին ներկայացվել է ճեպազրույց, որտեղ տրվել են դասընթացի նպատակը, այն տարածքը, որտեղ այն կանցկացվի, ինչպես նաև անելիքները։ Նշվում է, որ զորավարժությանն ադրբեջանցի զինվորականները հմտությունները բարելավելու նպատակով տարբեր առաջադրանքներ կկատարեն։

Добавить комментарий