Опубликовано H.Minasyan -
Զորավարժության շրջանակում ադրբեջանցի հատուկջոկատայինները կատարել են օդային վարժություններ

Զորավարժության շրջանակում ադրբեջանցի հատուկջոկատայինները կատարել են օդային վարժություններ

Ինչպես արդեն նշել ենք, Թուրքիայում անցկացվող «Արևելյան Միջերկրական ծով-2023» (Doğu Akdeniz-2023) միջազգային զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատից զինվորականներ:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Թուրքիայի Մարմարիս քաղաքում անցկացվել են միջազգային զորավարժությունների նախապատրաստական վարժանքները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Դասընթացին ներգրավված անձնակազմը գործնականում կատարել է պայմանական գրավված նավը զննելու և պայմանական հակառակորդի թիկունքում ուղղաթիռ իջեցնելու խնդիրները։

Добавить комментарий