Հաստատակամ ենք ամրապնդելու հարաբերություններն Ադրբեջանի հետ. Իրաքի նախագահ
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու իրենց վճռականությանը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
«Մենք վճռական ենք էլ ավելի ամրապնդել մեր հարաբերությունները երկու երկրի միջև: Մենք սպասում ենք ընդունելու ձեր պատվիրակությանը և հուսով ենք, որ հանդիպումը շատ արդյունավետ կանցնի: Բոլոր այցերն Ադրբեջան արդյունավետ են: Այսօր մեր պատվիրակությունները պատրաստ են փոխըմբռնման հուշագրեր ստորագրել երկու երկրի միջև»,- նշել է նա:
Ալիևի և Իրաքի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ռաշիդը հավելել է, որ փորձում են ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները զբոսաշրջության, տնտեսական և մշակութային ոլորտներում:
Добавить комментарий