gyh

Որքան շուտ Հայաստանն արձագանքի «խաղաղության պայմանագրի» առաջարկին, այնքան լավ. Ալիև

«Երկու ամսից ավելի է, ինչ սպասում ենք մեր առաջարկների վերաբերյալ Հայաստանի կառավարության պատասխանին: Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց հիմա՝ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս անց, սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը մեզ պատասխանի»,- ասել է Բաքվի բռնապետն Իրաքի նախագահի հետ հանդիպմանը:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Ալիևը նշել է, որ դա պայմանավորված է վատ խորհուրդներով, հատկապես Ֆրանսիայի վատ խորհուրդներով. ըստ նրա՝ Ֆրանսիան Հարավային Կովկասում կործանարար դեր է խաղում:

Բաքվի բռնապետը, համաձայն Ադրբեջանի որդեգրած կեղծ քաղաքականության, նշել է՝ իբրև Ադրբեջանին ոչ մի պատերազմ պետք չէ:

«Զինելով Հայաստանին, ինչի մասին Ֆրանսիան հրապարակավ հայտարարում է, Հայաստանին չի օգնի, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու: Նրանց ոչ ոք չի օգնի»,- ընդգծել է նա: 

Նա նշել է, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստացվի առաջարկի (խաղաղության պայմանագրի - խմբ.) վերաբերյալ, այնքան լավ։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը հակաֆրանսիական քարոզչություն է իրականացնում՝ նպատակ հետապնդելով բարձրաձայնելու, թե իբրև Հայաստանի զինումը նոր պատերազմ հրահրելու առիթ է:

Ըստ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության՝ Հայաստանի զինումը տարածաշրջանում անկայունություն է ստեղծում, իսկ Ադրբեջանի զինումը միայն պաշտպանական նպատակ է հետապնդում. բարձր մակարդակի հանդիպումներում, կեղծելով իրականությունը, նշվում է, որ Ադրբեջանին պատերազմ պետք չէ: 

Ադրբեջանի առաջարկած «խաղաղության պայմանագրի» առաջարկներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի, ինչի մասին բացահայտ խոսվում է, իսկ թշնամի պետության միակ նպատակը ռազմական ճանապարհով իր նպատակին հասնելն է: 

Добавить комментарий