Опубликовано A.Muradyan -
yujftutfi

«Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ». Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ներկայացրել է Արտաքին գործերի նախարարության և նրա համապատասխան ստորաբաժանումների 2024 թվականի բյուջեն։ Քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում Ֆիդանն անդրադարձել է Հարավային Կովկասին:

«Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում ապահովելու պատմական հնարավորությունն էլ ավելի ամրապնդվեց, երբ Ադրբեջանն ավարտին հասցրեց Ղարաբաղի ավելի քան 30-ամյա օկուպացիան և իր ինքնիշխանությունը հաստատեց երկրի ողջ տարածքի նկատմամբ։ Ինչպես նշված է Ադրբեջանի հետ Շուշիի հռչակագրում, մենք շարունակել ենք մեր երկկողմ հարաբերությունները բոլոր մակարդակներում և սերտ համագործակցություն ենք ունեցել միջազգային կազմակերպությունների հետ»,- մասնավորապես նշել է նա։

Շարունակելով իր ելույթը՝ Ֆիդանն ասել է. «Մենք շարունակում ենք մեր այն  դիրքորոշումը, որ Հայաստանը պետք է համապատասխան կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»։

Թուրք նախարարն ընդգծել է նաև բոլոր իմաստներով՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով Ադրբեջանի հետ իրենց համերաշխության շարունակականությունը։

Добавить комментарий