hkuylyıoş

Հայաստանին կրկին կոչ եմ անում բռնել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած խաղաղության ձեռքը. Էրդողան

Հայերը պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Այս մասին Թուրքիայի կառավարության նիստից հետո իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Արևմտյան որոշ տերություններ մինչև հիմա չեն կարողանում գիտակցել, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում բոլորովին նոր դարաշրջան է սկսվել: Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ»,-հայտարարել է նա։

Շարունակելով իր խոսքը` Էրդողանը նշել է. «Նրանք, ովքեր Հայաստանին սադրանքի են հրահրել, շահույթ են ստացել, իրականում ամենամեծ վնասն են հասցրել հայերին։ Հայաստանին կրկին կոչ եմ անում բռնել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած խաղաղության ձեռքը»։

#Դետքի_հետագծով

Հարավային Կովկասի քարտեզին նայելով` ակնհայտ է, թե որքան խոցելի վիճակում է Հայաստանը, և որքան սպասելի է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումը։ Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը։

Добавить комментарий