Опубликовано H.Minasyan -
sjsusj

Ադրբեջանը մնացել է միայնակ հետկոնֆլիկտային մարտահրավերների հետ. Հաջիզադե

Ադրբեջանը միջազգային գործընկերներից պատասխան չի ստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ 
«Report»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ  նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ 

Նրա խոսքով՝ ավելի քան 30 տարի Հայաստանը ոչ միայն «օկուպացրել է ադրբեջանական տարածքները, այլև այստեղ տեղադրել է իր զինտեխնիկան, ականներ, որոնք մինչ օրս վտանգում են մարդկանց կյանքը»։ 
«Ադրբեջանական տարածքները շարունակվել են ականապատվել նաև պատերազմի ավարտից հետո, ազատագրված հողերում հետագայում հայկական արտադրության ականներ են հայտնաբերվել»,- ասել է Հաջիզադեն:

Добавить комментарий