Опубликовано A.Gevorgyan -
duuj

Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հատվածում աշխատանքներ է կատարում

«Ադրբեջանի կողմից լուրջ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու համար։ Որպես Պետական ​​մաքսային կոմիտե՝ մենք նույնպես ներգրավված ենք այս գործընթացում։ Այժմ «Զանգեզուրի միջանցքում» անցակետերի վրա ենք աշխատում»,- լրագրողներին ասել է Պետական ​​մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղըրովը։  

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալության էկոնոմիկայի (APA-Economics) բաժնին։ 

«Միաժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ փուլում»,- հավելել է Շահին Բաղըրովը։

#Դետքի_հետագծով

 Քաղաքական և դիվանագիտական տարբեր հարթակներից Ադրբեջանն ու Թուրքիան բարձրաձայնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Թշնամի պետության ղեկավարը բացահայտ նշել է, որ այդ միջանցքն իրենց համար ռազմավարական ծրագիր է, ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու է ռազմական ճանապարհով։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային, այլ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը։ 

Չկա «Զանգեզուրի միջանցք» հասկացություն, դա «Թուրանական միջանցքի» ծրագիրն է։

Добавить комментарий