Опубликовано D.Guyumjyan -
DETQ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գազայի բնակիչներն ականատես են լինում ռազմական հանցագործությունների

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Գազայի բնակիչներն ականատես են լինում սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ռազմական հանցագործություններին ու մարդկության դեմ հանցագործություններին, իսկ նման իրավիճակում միայն կարեկցանքը բավարար չէ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Սաիդ Իրավանին նշել է, որ չնայած հրադադարի հաստատման համաշխարհային պահանջին` ներառյալ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի հումանիտար պահանջը, Գազայի ժողովուրդը դեռևս տառապում է այս բարբարոսական պատերազմից:

«Ընդհանուր ակնկալիքն այն է, որ 121 անդամների մեծամասնությամբ հավանության արժանացած Գլխավոր ասամբլեայի բանաձևի հիմնական առանցքները, հատկապես անհապաղ և տևական զինադադարի անհրաժեշտության մասին դրույթները, կներառվեն նաև Անվտանգության խորհրդի բանաձևի բովանդակության մեջ։ Ցավոք, Անվտանգության խորհրդի որոշ անդամներ վետո կիրառելու սպառնալիքի պատճառով չհամաձայնվեցին այս բանաձևին ավելացնել հրադադարի պահանջը»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Պաղեստինի հարցով իր արտահերթ նիստում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն է տվել արաբական երկրների առաջարկած բանաձևին՝ Պաղեստինի դիմադրության և սիոնիստական ​​ռեժիմի միջև հակամարտությունների վերաբերյալ` կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում։ Այս բանաձևը հավանության է արժանացել 120 կողմ, 14 դեմ և 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԱՄՆ-ն դեմ է քվեարկել այս բանաձևին։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը ձգտում է հասնել նրան, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի և դատապարտի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունները։ Այս բանաձևը դեռևս չի հաջողվում ընդունել, քանի որ Իսրայելի դաշնակից արևմտյան պետությունները խոչընդոտում են այս գործընթացը։
 

Добавить комментарий