Опубликовано detq-editor -
Իրանն Ադրբեջանում տասնամյակներ շարունակ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում. իրանագետ

Իրանն Ադրբեջանում տասնամյակներ շարունակ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում. իրանագետ

Իրանն Ադրբեջանում տասնամյակներ շարունակ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում. իրանագետ

 

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ Ադրբեջանի վարչախմբի պարագլուխը (նկատի ունի Ալիևին - խմբ.) բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ։ Այս մասին Ոսկանյանը գրել է իր տելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ այս հարցում պարադոքսն այն է որ շիայական աշխարհայացքն ունի շատ կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր բռնաճնշում կամ հետապնդում էլ ավելի է ամրապնդում և հզորացնում շիայական համայնքն իր համոզմունքներում։

«Ուշագրավը սակայն այլ բան է. եթե Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական վերնախավը փաստացիորեն կերտվել է Թուրքիայի կողմից, ապա Իրանն այստեղ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում՝ հենց այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարոյական, քաղաքական և տնտեսական զրկանքներ են կրել Բաքվի բռնապետի ու նրա վարչախմբի ձեռքով, իսկ նման անձանց թիվն անհամեմատ ավելի մեծ է թուրքամետ վերնախավերից»,- շեշտում է Ոսկանյանը։

Իրանագետը հավելել է, որ «շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է, որն օրըստօրե թափ է հավաքում և ունակ է դառնում տապալելու այդ դիվական վարչախումբը և դրա պարագլխին»։

Добавить комментарий