Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի գերագույն առաջնորդը պնդել է, որ ՀԱՄԱՍ-ը նոկաուտի է ենթարկել Իսրայելին

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի հարձակմամբ սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին - խմբ․) նոկաուտի է ենթարկել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Եթե խոսենք վերջին իրադարձությունների մասին, ապա սիոնիստական ​​ռեժիմը նոկաուտի ենթարկվեց «Ալ-Աքսայի փոթորիկի» ժամանակ (ՀԱՄԱՍ-ի գործողության անվանումը - խմբ․)»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ասիական պարալիմպիկ խաղերին մասնակցած իրանցի մարզիկների հետ հանդիպմանը։

Ալի Խամենեին շեշտել է, որ պաղեստինյան հիվանդանոցների վրա Իսրայելի հարձակումները նման են նրան, թե ինչպես է մրցույթում պարտված մարզիկը վրեժխնդրությամբ հարձակվում հակառակորդ թիմի երկրպագուների վրա: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը արժանի դիմադրություն է ցույց տվել սիոնիստներին, որի հետևանքներն այդ երկիրը կզգա երկար ժամանակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ էր արել իսլամական երկրներին գոնե ժամանակավորապես խզել հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով:

#Դետքի_հետագծով

Հոկտեմբերի 7-ից մեկնարկած ՀԱՄԱՍ-Իսրայել զինված հակամարտության ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զգալի վնասներ է պատճառել Իսրայելին հիմնականում Իրանի և վերջինիս դաշնակից մուսուլմանական երկրների տրամադրած աջակցության շնորհիվ։ Իրանի ցուցաբերած աջակցությունը նախևառաջ պայմանավորված է տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու ջանքերով, ինչը, կարող ենք փաստել, Թեհրանին հաջողվել է։

 

Добавить комментарий