Опубликовано D.Guyumjyan -
detq

Գազայի հատվածում ժամանակը Իսրայելի օգտին չի լինելու․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Գազայի հատվածում 6 շաբաթվա դիմադրությունն ապացուցեց, որ ժամանակը իսրայելական կեղծ ռեժիմի օգտին չի լինելու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Իրանի գլխավոր դիվանագետը միևնույն ժամանակ իր ցավակցություններն է հայտնել Պաղեստինում և Լիբանանում զոհված մարտիկների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների ընտանիքներին։

Աբդոլլահիանը վստահություն է հայտնել, որ Գազայի ապագան որոշելու է Պաղեստինի ժողովուրդը։ Նրա խոսքով՝ դիմադրության առաջնորդները հայտնել են, որ շարժումը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրացվել Պաղեստինի ժողովրդի իրավունքները։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Լիբանան կատարած այցի ընթացքում կխորհրդակցի այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թե ինչպես առավելագույնս ապահովել անվտանգությունը տարածաշրջանում և ինչպես հասնել պաղեստինցիների իրավունքների իրացմանը:

#Դետքի_հետագծով

Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Կատարի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ քառօրյա զինադադարի համաձայնություն է ձեռք բերվել, որի ժամկետները կարող են երկարաձգվել։ Զինադադարը բխում է երկու կողմերի շահերից, քանի որ վերջիններս մեծ կորուստներ են կրել և այժմ կարող են վերականգնել իրենց ուժերը՝ պատրաստվելով նոր ռազմական գործողությունների։



 

Добавить комментарий