Ադրբեջանը նոր գնդացիր է թողարկել
Ադրբեջանը նոր՝ «AH-12.7» խոշոր տրամաչափի գնդացիր է թողարկել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Գնդացիրը ցուցադրվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ անցկացված «SPECA երկրների ցուցադրություն. տևական խաղաղության համար տարածաշրջանային համագործակցություն» անվամբ ցուցադրության ընթացքում։
Պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը Ալիևին զեկուցել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրած տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի, զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, ընդհանուր առմամբ 88 անուն պաշտպանական արտադրանքի մասին։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը նշել է, որ պաշտպանության ոլորտն առաջնային է երկրի համար, բայց զուգահեռ «խաղաղության» կեղծ օրակարգի հրապարակային հայտարարությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը տարածաշրջանում միայն անկայունություն է հրահրելու։
Добавить комментарий