Опубликовано H.Minasyan -
Թուրքիան Միջերկրական ծովում զորավարժություն է անցկացրել

Թուրքիան Միջերկրական ծովում զորավարժություն է անցկացրել

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում «Արևելյան Միջերկրական ծով-2023» խորագրով զորավարժություն են անցկացրել:

Առաջին անգամ զորավարժություններին ընդգրկված է եղել նաև Թուրքիայի ազգային «TCG Anadolu» նավը։

Զորախաղը, որին մասնակցել են 8 երկրի նավեր և 59 դիտորդ,  անցկացվել է Անթալիայի Քոնյաալթի շրջանի ափերի մոտ։

Մասնակցել են ՆԱՏՕ-ի ականների հակազդման մշտական ծառայողական խմբի մեջ տեղ գտած Իսպանիայի 1, Իտալիայի 2 և Թուրքիայի 1 ծառայողական նավ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Պակիստանի ծովային ոստիկանությանը պատկանող մեկական ինքնաթիռ:

Добавить комментарий